ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի առարկել, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն այս շաբաթ նրան ասել է, որ Իսրայելը կարող է կրկին հարվածել Իրանին, եթե Իսլամական Հանրապետությունը վերսկսի միջուկային զենքի ստեղծման աշխատանքները՝ հաղորդում է The Wall Street Journal–ը։ ԱՄՆ նախագահը հույս ունի օգտագործել նոր հարվածների սպառնալիքը, որպեսզի համոզի Իրանին ստորագրել միջուկային ռումբի մշակումն արգելող համաձայնագիր։               
 

Վթարված ավտոբուսը լիցենզիա չի ունեցել

Վթարված ավտոբուսը  լիցենզիա չի ունեցել
06.11.2015 | 00:59

Տուլայի ողբերգական ավտովթարը գուցե և տեղի չունենար, եթե ուղևորափոխադրող ընկերությունը պատասխանատու և պետական վերահսկողության տակ լիներ։ ԶԼՄ-ներն արդեն բարձրաձայնել են ընկերության սեփականատիրոջ՝ Արթուր Հարությունյանի («Պալաչ») անունը։ Եթե տեղեկությունը ճիշտ է, ապա կարելի է ցավով արձանագրել, որ «Պալաչը» ուղևորների գլխին իր «պալաչությունն» արեց։ Մինչ հետաքննությունը կտա իր եզրակացությունը, կառավարության նիստից հետո լրագրողները հարցախեղդ էին արել ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար ԱՐԹՈՒՐ ԱՌԱՔԵԼՅԱՆԻՆ, ում հայտարարություններում հետաքրքիր բացահայտումներ հնչեցին։ Պարզվում է, ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնողներն աշխատում են առանց պայմանագրերի և լիցենզիաների։ Բնականաբար հարց առաջացավ՝ կատարվածի մեջ նախարարությունն իր մեղքի բաժինը չի՞ տեսնում։

-Որպեսզի գնահատվի ցանկացածի և ոչ միայն նախարարության մեղքի բաժինը, ապա անհրաժեշտ է, որ պարզվեն դեպքի հանգամանքները։ Մենք բոլորս պետք է սպասենք, մինչև ՌԴ-ի համապատասխան մարմիններն ավարտեն իրենց գործողությունները և հանդես գան եզրահանգումներով։
-Բայց նախարարությունը թույլ է տալիս, որ կազմակերպությունն ուղևորներ տեղափոխի մեր երկրից մեկ այլ երկիր առանց պայմանագրի, լիցենզիայի։ Ինչպե՞ս կարող է նման բան լինել։
-Ես այդպիսի բան չասացի։ Ասացի, որ չկա դրա պարտադիր պահանջը։
-«Չկա պարտադիր պահանջի» և առանց լիցենզիայի փոխադրումներ թույլ տալու տարբերությունը ո՞րն է, անհասկանալի է։ Ինչևէ, տուժածներին, նրանց հարազատներին և դիակները տեղափոխելը ո՞ր ավիաընկերությունն է իրականացրել։
-ՌԴ տրանսպորտի և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարները ռուսական ավիաընկերության միջոցով կազմակերպել են հատուկ չվերթ։
-Չե՞ք կարծում, որ եթե Հայաստանն ունենար իր ավիաընկերությունը, նման դեպքերում խնդիրն ավելի շուտ կլուծվեր, և մենք խնդրողի կարգավիճակում չէինք լինի։
-Շնորհակալություն, ցտեսություն։


Ճեպազրույցը՝
Ժասմեն ՎԻԼՅԱՆԻ

Հ. Գ.- «Շնորհակալություն, ցտեսությունը» ոչ խնդրի լուծում է, ոչ էլ հարցի հստակ պատասխան, բայց եթե մարդն ասելիք չունի... Ասում են՝ «խեղդվողը ձեռքը գցում է փրփուրներին»։

Դիտվել է՝ 1151

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ